Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էր Կարեն Դեմիրճյանը 70-ականներին ամեն շաբաթ մեկնում Մոսկվա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rima

Հայոց ցեղասպանության միջազգային ընդունման ու հայերի պահանջատիրության հարցը չի կարող լուծվել, անգամ մի քանի տասնամյակ քրտնաջան աշխատելու դեպքում. Քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի համոզմունքն էր։ Նա միշտ կրկնում էր ՝ եկող իշխանությունը պետք է նախորդի գործը շարունակի։ Իր իշխանության տարիներին Կարեն Դեմիրճյանը արեց այն ամենն, ինչ հնարավոր էր Խորհրդային շրջանում՝ հիշում է նրա այրին։ Կարեն Դեմիրճյանն ամեն կերպ փորձում էր լեզու գտնել Մոսկվայի հետ։ Կարեն Դեմիրճյանն այդ տարիներին հաջողության չհասավ, ԽՍՀՄ վերին օղակները չցանկացան հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ։ Ապրիլի 24-ը հիշատակի օր չընդունվեց, բայց Ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նա հասավ։ Անգամ թերթերը Հայոց ցեղասպանություն վերնագրով նյութեր գրեցին։ Այսօր, սակայն, Կարեն Դեմիրճյանի այս ավանդի մասին շատ քչերն են խոսում։ Տիկին Ռիման սակայն այդ անտարբերությունից չի նեղսրտում, փաստերն ավելի խոսուն են։ Կարեւորը, որ Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիները պատմության մեջ նաեւ մնացել են որպես ազգային ինքնագիտակցության բարձրացման տարիներ։