Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալագյազցիները բացել են ճանապարհը՝ համաձայնության գալով. tert.am

Հասարակություն
tert

Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը՝ իրենց դժգոհությունը արտահայտելով կաթը գյուղացիներից էժան մթերելու դեմ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է գյուղի բնակիչներից մեկը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի, ինչի հետևանքով կաթի գինը կտրուկ ընկել է: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը և Ռոբերտ Մակարյանը մեկնել են Արագածոտնի մարզ: Ավելի ուշ ալագյազցիները համաձայնվել են բացել Սպիտակ-Երևան ճանապարհը՝ պայմանավորվելով հունիսի 9-ին Ծաղկահովիտում հանդիպել կաթը մթերող կազմակերպությունների և գործարանների ներկայացուցիչների հետ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում