Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիան թանկացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
hanrayin-car

ՀԾԿՀ նիստում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը որոշեց ավելի մանրամասնել ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի գրությունը: Պարոն Բիբինն իր գրության մեջ նշել է՝ եթե իրենց ներկայացրած էլեկտրաէներգիայի  17 դրամ թանկացումը չլինի, ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը, պահպանմանն ուղղված ներդրումներ իրականացնել. «Գրության մեջ նաեւ նշված է՝ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ պարոն Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է եւ հետեւաբար, կոչ են անում՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարեւորությունն ու ազդեցությունը: Վերջում էլ` հարգանքներով: Մենք չհասկացված ենք: Սա նաեւ հետագայի համար եմ ասում»: Ապա՝ Ռոբերտ Նազարյանը սկսեց տխուր ձայնով էլի որոշ պարզաբանումներ ասել, իր մտահոգություններն ասել: Ի վերջո, ՀԾԿՀ-ն հաստատեց ՀԷՑ ներկայացրած հայտը, սակայն ոչ թե իրենց պահանջած 17, այլ 6,93 դրամով բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը: «Դուք հայամետ չեք, դուք թուրքամետ եք»,- բացականչեց «Հայկանդուխտ» կուսկացության նախագահը: Իսկ «Արժեքների պահպանություն» կուսակցության ուղղությամբ Ռոբերտ Նազարյանը բղավեց. «Գլուխդ կպոկեմ, թե՞ ժպտալով տեսար ինձ»: Օգոստոսի մեկից սակագինը կմտնի ուժի մեջ: