Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունները նոյեմբերին կտեղափոխվեն (տեսանյութ)

Տնտեսություն
gov

Կառավարության նոր շենքի կահավորման համար պահուստային ֆոնդից կտրամադրվի 985 մլն դրամ։ Այս մասին գործադիր մարմնի նիստի ժամանակ նշեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին հետաքրքրում էր, թե երբ նախարարությունները կտեղափոխվեն Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված շենք։ «Նախարարությունների տեղափոխումը կլինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ շենքը կկահավորվի սեպտեմբերին»,- տեղեկացրեց նախարարը։ Բոլոր նախարարությունները, բացի ՊՆ-ից, կտեղավորվեն այդ շենքում։