Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
marukhyan

Քիչ առաջ 19 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը, ով նախկինում էլի եղել է այդ բուհի ռեկտոր։ Նրան առաջինը շնորհավորեց մյուս թեկնածուն՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։ Նա ցանկացավ, որ նորընտիր ռեկտորը կատարի իր առաքելությունը. «Ես արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ»։ Ոստանիկ Մարուխյանն ի պատասխան նշեց. «Մենք լուռ պահպանեցինք մրցակցային գործընթացի կանոնները, պոլիտեխնիկը մեր տունն է, մենք այս տան զավակներն ենք, եկեք պահպանենք, պոլիտեխնիկն ապագա ունի»։ Հիշեցնենք, ընտրություններին նախորդեցին բուռն քննարկումներ ու փոխադարձ մեղադրանքներ։