Առանց կարգավիճակի՝ 7 ժամ ոստիկանության բաժնում
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին առանց կարգավիճակի 7 ժամից ավել գտնվել է ոստիկանական բաժանմունքում։ «Բոլոր փաստաթղթերի վրա գրել եմ, որ առավոտյան ժամը 6-ից ինձ զրկել եք ազատությունից եւ մինչ այս պահը չեք ասել՝ ինչ կարգավիճակում եմ գտնվում անազատության մեջ. այդ հարցին ոչ ոք չպատասխանեց, թե 7 ժամ ի՞նչ կարգավիճակում եմ գտնվել բաժնում։ Ասեցին պետը կգա կասի, քննիչը կգա կասի, բայց մինչեւ վերջ էլ հարցին ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չտրվեց»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին։ Նրան բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից՝ Գրողների տան մոտից։ Սկզբում տարել են Կենտրոնի, ապա Աբովյանի ոստիկանություն։ Վարդգես Գասպարիի խոսքերով՝ քննիչի որեւէ հարցի չի պատասխանել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 237 անձ։