Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ասել է, թե ինչու է հոսանքի թանկացումն անխուսափելի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
hovik

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր չէր չբարձրացնել. հակառակ դեպքում, ըստ նրա, հովհարային անջատումներն անխուսափելի կլինեն։ Նա նաեւ նշեց, որ տարեկան 24 000 դրամով բարձրացվելու է 105 հազար ընտանիքի տրվող անապահովության նպաստը, որպեսզի նրանք կարողանան վճարել թանկացված էլեկտրաէներգիայի վարձը։ Ի դեպ, կառավարությունը 2,5 մլրդ է տարեկան տրամադրում սոցիալական անապահովության նպաստի համակարգին։ «Շատերի մոտ կարծիք կա, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է ՀԷՑ-ի ճոխությունների կամ ժողովրդական լեզվով ասած՝ թալանով, սակայն դա այդպես չէ. կա  3 պատճառ. սակավաջրություն, ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցում, ազգային արժույթի արժեզրկում»,- նշեց վարչապետը։