Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության խոստումները`օդում. մարդիկ մնացել են անտուն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
gov4

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Հանրապետության 33 թաղամասի բնակիչներին այսօր կրկին կընդունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախորդ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր, որ մինչեւ հուլիսի 1-ը, ովքեր բնակարան կամ համարժեք փոխհատուցում են ուզում, պայմանագրեր կկնքվեն, սակայն այսօր գործադիր մարմնի շենքի մոտ հավաքվածները նշում են, որ որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել։ Բնակիչները նշում են, որ արդեն 6 տարի է՝ հայտնվել են փողոցում եւ նույնիսկ նորմալ չեն փոխհատուցվում իրենց տան վարձերը։ Կառավարության շենքի մոտ են նաեւ Այնթափում գազի արտահոսքից սեփական տունը կորցրած Պետրոսյան ընտանիքի անդամները։ Նրանք եւս արդեն 2 տարի ապրում են վարձով, սակայն «Հայռուսգազարդը» դեռ չի փոխհատուցել նրանց վնասները։