Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ ասաց, որ մենակ Բիբիննա կերել, շատ կան նաև «յան» ազգանունով» (տեսանյութ)

Տնտեսություն
hayeli

Մեր ապագան կորած չէ, քանի դեռ մենք ունենք նման երիտասարդություն. խոսելով Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների մասին՝ նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ հավելելով. «Ես իրանց ցավը տանեմ,արդար, ուղիղ պահանջ է, ոչ քաղաքականացնում են, ոչ մայդանացնում, միայն պայքարում են»: Գրականագետը համոզված է՝ իշխանությունը պետք է լսի երիտասարդներին ու լուծի խնդիրը. «Ես կարծում եմ՝ իշխանությունը ճար ունի, մի Բիբինը ի՞նչա, որ չեն կարում հարցը լուծել, անգամ ԱԺ-ի հրավիրած քննարկումներին չի ներկայանում, այ էս հարցն է ամենակարեւորը, պետքա սա քննարկել»: Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նույնպես հպարտանում է Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներով ու իր տեսակետն է հայտում իրավիճակի վերաբերյալ. «Ես տնտեսագետ չեմ, բայց հասկանում եմ, որ եթե մի բան, որ մեր երկիրը կարողա արտադրի, չի անում, գնում ուրիշիցա առնում ու կրկնապատիկ թանկ ծախումա մարդկանց վրա, ուրեմն այդ ներկրողներն են թելադրում մեր երկրի տնտեսությունը»: Պարոն Շահումյանը կասկածելի է համարում նաեւ Բիբինի հայտնվելը Հայաստանում. «Ռուսաստանն իրա տնտեսությունը չի կարողանում ոտքի հանի, մենք իրանցից կառավարիչ ենք բերում, որը էնտեղ մերժվածա՝ խարդախությունների համար: Փաստորեն, էդ արիշ-վերիշներին լավ ծանոթա, ինչի՞ մինչեւ հիմա իրան չեն ստուգում»: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծում է, որ ՀԷՑ-ի հետ կապված բոլոր խնդիրները նորություն չեն: Ըստ նրա՝ մարդկանց թալանում են արդեն 25 տարի. «25 տարի մեր հետ գալիսա էդ թալանը: Քաղաքական ճանապարհը միշտ գնացել է տգիտության անդունդ: Հայաստանում միշտ կառապանին են փոխում, պետք է կառքը փոխել: Ո՞վ ասեց, որ մենակ Բիբիննա կերել, հլը մնացածին նայեք, գիտեք ինչքան շատ կան «յան» ազգանունով»: Գրականագետ Դավիթ Գասպարյանը այս խնդրի լուծման մի ճանապարհ է տեսնում. «Մարդկանց էսքան խաբել, նսեմացնել չի լինի, չի կարելի: Ի՞նչա նշանակում ջուրը տանք իտալացուն, էլեկտրաէներգիան ռուսին, կոնյակը ֆրանսիացուն: Կլուծվի հարցը այն ժամանակ, երբ ամեն ինչ հայ ժողովրդին վերադարձնեն»: