Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ի վնասների համար մեղավոր է ՀՀ կարգավորման համակարգը. Կովալչուկ

Տնտեսություն
kovalchuk

Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում  «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100-տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն ասել է, որ 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: Որպես ՀԷՑ-ի կրած վնասների պատճառ նա մատնանշել է Հայաստանում գործող կարգավորման համակարգը: ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից ու վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը: Կովալչուկը ողջունել է աուդիտի անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն թույլ կտա համակարգային փոփոխություններ անել։ Ավելին՝ այստեղ