Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, մեր խնդիրները չեն լուծվի»

Տնտեսություն
elektr

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ՀԷՑ-ում նախատեսված աուդիտից մեծ հույսեր չունի։ «Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, մեր խնդիրները չեն լուծվի։ Իսկ Ռուսաստանն ուրիշ էքսպանսիա չուներ տարածաշրջանում, բացի էներգետիկայից։ ԵՏՄ-ն ի սկզբանե մեզ համար եղել է փակուղի։ Իրենք Հայաստանին թույլ չեն տա այլ գործընկերներ ձեռք բերել»։ Մինչդեռ, տնտեսագետի համոզմամբ՝ մեր էներգետիկ համակարգի զարգացման համար ներդրումներն արևմտյան գործընկերների միջոցով են հնարավոր։ «Մենք էներգետիկ կոլապսի մեջ ենք հիմա»,-վստահ է նա։ «Աբսուրդային է այն պնդումը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ 6,93 դրամը փոխհատուցվելու է արտաբյուջետային միջոցներից»,-վարչապետի հայտարարությանն այսպես է արձագանքում պարոն Եղիազարյանը։ Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Հայաստանում ավելի բարձր է էլեկտրաէներգիայի սակագինը, քան նույն Ռուսաստանում։ ՀԷՑ-ի ազգայնացումն էլ խնդրի վերջնական լուծում նա չի համարում. «ՀԷՑ-ը չէ միայն պրոբլեմը։ Պետք է ստեղծվեն նոր հզորություններ, որպեսզի ունենանք էներգետիկ անվտանգություն և մատչելի սակագին»։