Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարժումը տեղափոխվեց Ազատության հրապարակ

Հասարակություն
azatutyan-hraparak

Ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտան նստացույցի մասնակիցներից ազատելուց հետո ակտիվիստների մի մասը, որոնք կարողացել էին խուսափել բերման ենթարկվելուց, շարժվեցին Ազատության հրապարակ: Նրանց հետ էին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Մոտ 20-30 ակտիվիստ Ազատության հրապարակում սպասում էր բերման ենթարկված իրենց ընկերներին: Ոստիկանության մեքենաներով Բաղրամյան պողոտայից հրապարակ բերվեցին շարժման մասնակիցների ցուցապաստառներն ու ներքնակները: Երեկոյան ժամը 19:00-ին ակտիվիստները հանդես կգան հայտարարությամբ` իրենց հետագա քայլերի վերաբերյալ: