Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Ուշիի ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի. ՆԳՆ

Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, երեք մարդատար ավտոմեքենայի և կցորդով բեռնատարի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել, այսօր հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վթարի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին։ Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Երեկ նախնական տեղեկություններով հաղորդվում էր 8 զոհի մասին, այսօր ՆԳՆ-ն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի։