A
A
Պահանջները ուժի մեջ են
Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից րոպեներ առաջ ազատ արձակվեց նաեւ ակտիվիստ Նարեկ Այվազյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ իրեն խփել են։ Կոնկրետ չկարողացավ նշել ոստիկանի անունը, բայց ասաց, որ կարմիր բերետավոր է եղել. «Խփել է կրծքավանդակիս մի քանի անգամ, եւ երբ ընկա գետնին, սկսեցին հարվածել գլխիս»։ Ըստ նրա՝ պատճառն անհայտ է։ Առաջիկա քայլերի մասին նշեց, որ դեռեւս ոչինչ հստակեցված չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ այս միջոցները չեն ստիպելու իրենց դադարեցնել պայքարը, որ իրենց պահանջները ուժի մեջ են։