A
A
Բնակիչները պահանջում են վարչապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներից 10 հոգու. այս մասին քիչ առաջ տեղեկացրեց քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Սակայն Հանրապետության 33 թաղամասի բնակիչները չհամաձայնեցին՝ նշելով, որ վարչապետը պետք է ընդունի բոլորին, քանի որ մոտ 200 ընտանքի մնացել է առանց բնակարանի, եւ նրանցից յուրաքանչյուրը տարբեր խնդիր ունի։ Ցուցարարները նստել են կառավարության շենքի դիմացի աստիճաններին եւ պահանջում են, որ վարչապետը իջնի։