Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մրցելու են Արամ MP3-ն ու Բագրատ Աղաբեկյանը

Կարևոր լուրեր Մշակույթ
aram1

Այսօր Երևանում տեղի է ունենալու Mix Battle Fest 2015 փառատոնը, որը առողջ ապրելակերպին նվիրված սպորտային միջոցառում է: Փառատոնն առաջին անգամ միավորելու է այնպիսի մարզաձևեր եւ շարժումներ, ինչպիսիք են Street Workout, Freeruning/Acrostreet, break dance, capoeira, Hip-Hop: Փառատոնի կազմակերպիչն է 2012-ին Հայաստանում հիմնված Street Workout-ի ֆեդերացիան: Street Workout-ը նորագույն սպորտաձև է, որը նպաստում է բակային մարզաձևերի եւ առողջ ապրելակերպի տարածմանն ու զարգացմանը: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Street Workout Armenia ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Հարությունյանը, Հայաստանի 18 քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում Street Workout Armenia-ն ունի մոտ 200 արհեստավարժ մարզվողներ եւ 600-ից ավելի հետևորդներ: Հայկական բակային սպորտաձևի հաջողությունները հաշվի առնելով` Street Workout Armenia-ի ֆեդերացիան մարզաձևի միջազգային ֆեդերացիայից ստացել է 2015-ի Street Workout-ի միջազգային առաջնությունը Հայաստանում անցկացնելու իրավունք: Mix Battle Fest 2015-ի հյուրերն են լիելու շոումեն, երգիչ եւ դերասան Արամ MP3-ն ու Հայաստանի բոդիբիլդինգի բացարձակ չեմպիոն Բագրատ Աղաբեկյանը. կազմակերպվելու է յուրահատուկ մարզական մրցույթ: Փառատոնը տեղի է ունենալու Կույրերի միավորման շենքում`14:00-ից - 17:00-ն: bold aram