Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
A A
Հասարակություն

Միքայել Աջապահյանի գործով բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։

Դատախազությունը վիճարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը որոշել էր Միքայել Աջապահյանի գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ Դատարանը վերացրել էր նաեւ նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը, միայն բացակայելու արգելքն էր կիրառել որպես խափանման միջոց։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։