Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։ Տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները՝ չի փոխել հողի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։ Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կնիքվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։