Ջրոցին իսկական սեռական ակտի է նման. գերմանացի լրագրող (տեսանյութ)
«Աշխարհում 900-ից ավելի կինոփառատոն կա։ Յուրաքանչյուր իրեն հարգող երկիր պետք է թույլ տա իրեն նման փառատոն։ Սա կարևոր է երկրի մշակույթի զարգացման համար, միջմշակութային կապերի հաստատման համար,- վստահ է մոսկովյան «Կինոարվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիիլ Դանդուրեյը։- Այս առումով «Ոսկե ծիրանը» ճիշտ մոտեցումներով դեմոկրատական կինոփառատոն է»։ Ըստ ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի, որն ի դեպ Հայկական կինոհամայնապատկերի ժյուրիի անդամ է, ամենակարևորը, որ այս կինnփառատոնը իրեն զերծ է պահում գավառական ցածր չափանիշների ֆիլմերից։ Գերմանիայից ժամանած անկախ լրագրող Ալիսին, որը 3-րդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրան»-ին, ֆիլմերի ընտրությունը ևս դուր է գալիս, սակայն կազմակերպչական հարցերում որոշակի թերություններ այս տարի նկատում է։ Ինչ վերաբերում է Վարդավառին, ապա ջրոցին նրան ուղղակի հունից հանել է. «Դա իսկական սեռական ակտի է նման»։