Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Հասարակություն
66f964553d3ddf1846e19509aa1e82a8-472x265

Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում  կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է  12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ:  Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում  է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Սահմանվել և հետևողականորեն կիրառվում են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին