Հավաք՝ COP 17-ի մասնակիցներին ողջունելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շնորհապետական կուսակցությունը հավաք եւ երթ անցկացնելու դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան։ Ըստ ներկայացված իրազեկման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժ.16.00-21.00 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ մտադիր են հավաք, իսկ ժ.18.00-21.00-ը դեպի «Մերիդիան» էքսպոկենտրոն երթ անցկացնել։
Ըստ իրազեկման՝ նախատեսվում է ժամը 18․ 00-ից սկսված՝ «Հաղթանակ» կամրջի մոտից երթով շարժվել դեպի «Մերիդիան» էքսպոկենտրոնին հարակից տարածք, որտեղ էլ 21․00-ին կավարտեն իրենց հավաքը։
Հավաքի նպատակն է ջերմ ընդունելության արժանացնել COP 17 միջազգային համաժողովի մասնակիցներին, հղել ողջույնի խոսքեր, բեւեռել ուշադրությունը իրենց հուզող հարցերի շուրջ, հայտնել սատարման պատրաստակամություն։ Հավաքին ակնկալվում է 80 մասնակցի ներկայություն։
Հավաքի ժամանակ օգտագործվելու են Հայաստանի եւ ԵՄ դրոշներ, ինչպես նաեւ Հայաստանի շնորհապետական կուսակցության դրոշներ, անգլերեն գրառումներով պաստառներ։ Հավաքի կազմակերպիչները երեքն են։