A
A
Նոր արագաչափ սարքեր՝ ոստիկանական մեքենաների վրա
Ի գիտություն վարորդների ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է ոստիկանական մեքենաների վրա տեղադրված ИСКРА արագաչափերի համառոտ նկարագիրը։ Տեսախցիկը ամրացված է արագաչափի վրա։ Նրանք երկուսն էլ ուղղված են դեպի մեքենայի դիմային ապակին և շարժական են՝ վերև-ներքև, աջ-ձախ։ Ամեն անգամ մեքենայի բանալին բացելիս կամ մեքենան գործի գցելիս, այդ համակարգը միանում է։ Միանալուց հետո մոնիտորի վրա երևում է այն, ինչ կա մեքենայի դիմացի մասում։