Եղեք նրանց հետ, ում սիրում եք, երազեք և չհանձնվեք. Նաստասյա Կինսկի (տեսանյութ)
«Սիրում եմ մնայունը, օրինակ՝ հիսունականների երաժշտությունը, Բիլլի Հոլիդեյի երգերը: Միշտ ցանկացել եմ լավ մայր լինել։ Երեխաներս ամենն են ինձ համար, իմ կյանքի սերերն են: Իմ կյանքում հաղթահարել եմ տարբեր փուլեր, շատ և շատ հաջողություն եմ ունեցել: Երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, մենք պետք է կարողանանք ընդունել այն: Սակայն պետք է նաև պարտվել կարողանալ: Անհաջողությունն էլ իմ ճանապարհի մի մասն է: Երբ նորից նայեցի «Թեսս» ֆիլմը, զգացի, որ մի ամբողջ կյանք է անցել: Տարիները շատ արագ են անցնում։ Որքան հրաշալի բան է երիտասարդ մնալը, տարիքը մարտահրավեր է, և պետք է ուշադիր լինենք, որ չսայթաքենք: Նաստասյա Կինսկի կինոհրաշքը հաղթել է իր ժամանակը: «Երջանիկ է նա, ով երիտասարդ հասակում երիտասարդ է եղել» ասույթը թերևս նրա մասին է: Նայելով նրա պահվածքին ու շփվելով նրա հետ՝ հասկանում ես նաև աստղ բնորոշման իրական իմաստը: «Եթե հաջողության ես հասնում, պետք է կարողանաս քեզ ճիշտ պահել «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկին նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում երեկ ներկա էր Ռոման Պոլանսկու «Թեսս» ֆիլմի ցուցադրությանը, ֆիլմ, որը նրան 19 տարեկանում բերեց «Ոսկե գլոբուս»։ Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ, իսկ վաղը Փոքր թատրոնում կկայանա Կինսկի- վավերագրողի ֆիլմերի ցուցադրությունը: «Վավերագրական ֆիլմեր եմ նկարահանում է, քանի որ սիրում եմ իրական կյանքը», -ասաց Կինսկին: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Այնքան զգացված եմ, ամենն ուղղակի հիանալի է: Քաղաքը շատ բաց է, մարդիկ ջերմ, անմիջական: Կա ազատություն, ուրախություն: Շատ հավանեցի ծիրանի սիմվոլը»,- ասաց կինոդերասանուհին: Հանդիպման ավարտին Նաստասյա Կինսկին ներկա գտնվողներին ցանկացավ խաղաղություն, սեր, լինել նրանց հետ, ում սիրում ես, երազել և ամենակարևորը`չհանձնվել»