Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալը կմնա կալանքի տակ

Հասարակություն
Surik-Khachatryan

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործում որպես մեղադրյալ ներգրավված Գարեն Աթաջանյանը կմնա կալանքի տակ: Այսօր համապատասխան որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանը՝ քննելով Աթաջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին փաստաբան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը: Գարեն Աթաջանյանի փաստաբանը դիմել է նաև նախաքննական մարմին՝ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ իր պաշտպանյալի առերեսումն իրականացնելու միջնորդությամբ: Առայժմ առերեսում տեղի չի ունեցել, չնայած որ պաշտպանի միջնորդությունը բավարարվել է։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձը տեղի էր ունեցել մայիսի 20-ին։ Հուլիսի 3-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էին Սյունքի մարզի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Արա Բուդաղյանը, Վիտալի Մինասյանը և Հենրիկ Ավագյանը: