Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիս-1» աստիճանի հրդեհ՝ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտ

Հասարակություն
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Հուլիսի 20-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք և երկաթգծի փայտակոճեր: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.16-ին, մարվել՝ ժամը 21.11-ին: Այրվել է մոտ 4հա խոտածածկույթ և փայտակոճ: