Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի անցակետում խնդիրներ են առաջանում վարորդների անտեղյակության պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
5bacb68e9769da0996c75e14a76fa470

Ագրարագյուղացիական միավորման ասոցիացիայի նախագահ Հրաչ Բերբերյանը խոսքերով՝ հունիս-հուլիս ամիսների քառասունհինգ օրվա երաշտը մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Այժմ էլ գտնվում ենք երաշտի ժամանակահատվածում, որի շարունակվելու պարագայում գյուղացիները լուրջ պրոբլեմների առջև են կանգնելու: «Խնդիր ունենք պալարագոյացման հետ, շոգն ազդել է դրա վրա, բերքատվության խնդիր ունենք դրա պատճառով: Տեղումների քանակը շատ քիչ է եղել այս ամիսների ընթացքում, մի քանի կաթիլ անձրևը չի կարող բերքատվության համար նպաստավոր լինել, գյուղացիները ոռոգման ջրի կարիք ունեն»,- ասաց պարոն Բերբերյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ դեռևս 2008թ-ից  ԱԺ-ն որոշում է կայացրել, որ Ջրօգտագործողների միավորումները պետք է պատկանեն ընդամենը մեկ կազմակերպության, որի արդյունքում ոռոգման համակարգը մոնոպոլիզացվել է. «Մենք դիմել ենք համապատասխան գերատեսչություն, ինչպես նաև բազմաթիվ անգամներ նամակներ ենք գրել նախագահին՝ պահանջելով, որպեսզի վերանայի այդ որոշումը ՝ այլընտրանք ստեղծվի, սակայն մինչ այսօր սայլը տեղից չի շարժվում, որևէ արձագանք չկա»,-նշեց բանախոսը: Նա կանխատեսում է՝ այս տարվա աշնանը կարտոֆիլի գինը կբարձրանա շուրջ տասը տոկոսով: Այսօրվա դրությամբ՝ կարտոֆիլի մեծածախ գինը 110-120 դրամ է,բայց աշնանը՝ մեծածախ գինը կդառնա կլինի մոտ 150 դրամ»: Արմավիրի մարզի բնակիչները մտահոգություն ունեն դեղձի բերքատվության հետ կապված, որը ծագել է ոռոգման ջրի պակասի պատճառով։ Բանախոսը նաև նշեց, որ արտահանումների հետ կապված խնդիրներ ծագում են միայն Վրաստանի անցակետում՝ փաստաթղթաշրջանառության հետ կապված վարորդների անտեղյակության պատճառով. «Լինում են դեպքեր, երբ բերքը ետ է ուղարկվում՝ թույլատրելիի սահմանը գերազանցելու պատճառով, սակայն դա էլ ժամանակի ընթացքում կարգավորվող հարց է, եթե վարորդները իրազեկվեն մաքսային ծառայության օրենսդրական կարգավորումներին»: