Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայը Վերնիսաժում պարսկական գորգեր է վաճառում (տեսանյութ)

Հասարակություն
sisria

Մեկ շաբաթ առաջ Սիրիայից Հայաստան եկած Նազարեթ Արոյանն արդեն կարոտով է հիշում այնտեղի կյանքը։ Ամեն ինչ, սակայն շատ արագ փոխվեց։ Պարոն Նազարեթը Հալեպում չնչին գնով վաճառել է բնակարանը, մեքենայով հասել Լիբանան, հետո արդեն Հայաստան։ «70.000 հայ էինք, հիմա մնացել է յոթ հազար։ 27 օր ջուր չունեինք»,-պատմում է նա։ Գործարարը հասցրել է այստեղ տուն է ձեռք բերել և այլևս միտք չունի այլ երկիր մեկնելու։ Սիրիայից Հայաստան է բերել նաեւ իր գորգերը։ Տեղացի գնորդին դուր են եկել դրանք, որոնք նաեւ փոքր-ինչ մատչելի են։ Ներկայացված են նաև արծաթյա զարդեր, այդ թվում՝ հնատիպ, բացառիկ նմուշներ։ Բացառիկ են նաև տիկին Անիի աշխատանքները. սեփական ձեռքերով պատրաստված սրբապատկերներ ու զարդեր։ Երկրորդ օրն է՝ մի խումբ սիրիահայերի հետ նա էլ իր արտադրանքն է ներկայացնում Վերնիսաժում։ Ամեն օր, բացի շաբաթ, կիրակիից, սիրիահայերն այստեղ են լինելու։ Մանրամասները՝ տեսանյութում