Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ հաջողություն. 5 հոգով նվաճել են 3 մեդալ և երկու գովասանագիր

Հասարակություն
arm-7569-arm-7557-med

Աննախադեպ հաջողություն` միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից: Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել: