Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները շնորհավորում էին միմյանց (տեսանյութ)

Հասարակություն
Susik-nkar

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր այլ տրամադրությամբ էին հավաքվել կառավարության շենքի մոտ։ 2400 աշխատակիցներից 1800-ը երկարատեւ բողոքի ակցիաներից հետո, վերջապես ստացել են մոտ երկու տարվա աշխատավարձը։ 8 ամիս կառավարության շենքի դիմաց ակցիա անողներն ասում են, որ թե պատրաստ են կրկին գալ, մինչեւ գումար կստանան մնացած 600-ը։ Հայտարարելով, թե պատճառը տեխնիկական է՝ գործարանի տնօրինությունը խոստացել է գումարը փոխանցել հաշված օրերի ընթացքում։ Նաիրիտցիները առաջիկայում էլ պատրաստվում են փողոց դուրս գալ գործարանի վերագործարկման պահանջով։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» քիմիական գործարանը հարկադիր պարապուրդի է մատնվել 2010 թ-ից եւ հսկայական պարտքեր կուտակել, որից 5,5 միլիարդ դրամը կազմել է աշխատավարձի պարտքը։ Մանրամասները՝ տեսանյութում։