Քննչականը 60.1 մլն դրամի կահույք է գնել «փաստաթուղթ կեղծած» ընկերությունից. armtimes.com
ՀՀ Քննչական կոմիտեն 60.1 մլն դրամի կահույք է գնել «Ագաթ 777» ընկերութան հետ 2014 թվականի դեկտեմբերին կնքած պայմանագրով: Ընդ որում՝ գործարքը նոր է կատարվել և կառավարությունը հուլիսի 30-ին թույլ է տվել ՔԿ-ին «գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված պահանջներից տարբերվող փոփոխություններ»: Հետաքրքրականն այն է, որ 2014-ի նոյեմբերին, վերոնշյալ գործարքից մեկ ամիս առաջ, ՀՀ դատախազությունը քրգործ է հարուցել այս ընկերության տնօրենի՝ Աղվան Կարապետյանի դեմ՝ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Ըստ դատախազության՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն է տրամադրել, ինչը էական վնաս է պատճառել պետության օրինական շահին: Մանրամասներն՝ այստեղ