Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկողինը պետք է ծառայի միայն քնելու համար» (տեսանյութ)

Հասարակություն
marine-nkar

Քնի խանգարումից խուսափելու համար օրվա ընթացքում սենյակում պետք է ունենալ լուսավոր հատված. «Օրինակ՝ երբ ծովափ ենք գնում, միանգամից լուսավոր հատված է լինում, բայց եթե դրանից առաջ մութ միջավայրում եք եղել, ապա քնի խանգարում է նկատվելու»,–ասում է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, նյարդաբան, բ.գ.թ Սամսոն Խաչատրյանը։ Միջավայրի ջերմային աստիճանը եւս կապված է քնի հետ. շոգի եւ տոթի դեպքում քունը կարող է խանգարվել։ Անձը պետք է պահպանի քնի ու արթնանալու ժամերը։ Չպետք է կրճատել քունը, քանի որ կարճ քնող մարդկանց մոտ հիվանդությունները ավելի հաճախ են հանդիպում։ Նորմայում 7-8 ժամ է հարկավոր։ Շատ քնելու դեպքում նույնպես հիվանդությունների քանակը շատ է լինում։ Գնալ հանգստի ու օրվա կեսը քնել, լավ չի անդրադառնում անձի վրա։ Քնի խանգարումից առաջանում է նյութափոխանակության շեղում, հոգեբանական խնդիրներ, ճարպակալում, բարձր արյան ճնշում։ Իսկ քնի մեջ հանկարծամահությունը հաճախ կապում են քնի խանգարումների առկայության հետ։ Չի խրախուսվում ուշ ժամերին սպորտով զբաղվել, ուտել, թեյել, սրճել, քանի որ սրանք եւս հանգեցնում են քնի խանգարման.« Այն, որ մարդիկ ասում են, թե սրճում են, բայց կարողանում են քնել, ապա այդ դեպքում քնի որակն է կորում»,–ասում է մասնագետը, ով նշեց նաեւ, որ անկողինը պետք է ծառայի միայն քնելու համար.« Օրինակ գիրք կարդալ, աշխատելը չի խրախուսվում, քանի որ քնի խնդիր է առաջանում»։