Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Հակոբյանին պետք է արդարացնել (տեսանյութ)

Հասարակություն
narek-hakobyan

Դատարանը չի կարող ապացուցված համարել Նարեկ Հակոբյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Պաշտպանական ճառում փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց փաստեր, ըստ որոնց, նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանը անհիմն է հայտնվել ամբաստանյալի աթոռին։ «Նարեկի օգտին կան հետեւյալ ցուցմունքները, վկա ոստիկան Էդգար Գաֆիցա, վկա Գոռ Գասպարյան, որը լինելով դեպքի անմիջական վայրում եւ տեսնելով, տեսադաշտում ունենալով Նարեկին, չի տեսել ոստիկանին հարվածելու արարք։ Վկա Հարություն Աղլամազյան՝ լինելով դեպքի անմիջական վայրում, չի տեսել ոստիկանին հարվածելու արարք»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նարեկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Միջադեպը տեղի է ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ։ «Որպես ապացույց Նարեկի մեղադրականում կա երկու ցուցմունք, մեկը՝ տուժողը Կարեն Սաղաթելյանը եւ ոստիկան Խաչատուր Հովակիմյանը, մեզ համար հիմնավորված է, որ նա արժանահավատ ցուցմունք չի տալիս»,- պաշտպանական ճառում նշեց փաստաբանը։ Ըստ Խաչատուր Հովակիմյանի ցուցմունքի՝ Նարեկը ոտքի տափակ հատվածով է հարվածել տուժողին, որի արդյունքում պատռվել է տուժողի տաբատը։ Նարեկ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Անկախ դատարանի կայացնելիք վճռից ես շարունակելու եմ ապրել, պայքարել եւ աշխատել Հայաստանում կամ ի նպաստ Հայաստանի իմ կարողությունների եւ հոգեկերտվածքի սահմաններում»։ Գործով վճիռը կհրապարակվի վաղն առավոտյան։