Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողը դատապարտվեց

Հասարակություն
narek-hakobyan

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանին դատապարտեց 6 ամսվա կալանքի։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մինչ օրս Նարեկը պնդում է, որ անմեղ է եւ որեւէ ոստիկանի չի հարվածել։ Պաշտպանական կողմն էլ համոզված է, որ Նարեկի մեղքն առաջադրված մեղադրանքում չի ապացուցվել։ Պաշտպանական կողմը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ մեղադրող Ռոլանդ Հայրապետյանը միջնորդել էր Նարեկ Հակոբյանին դատապարտել 6 ամսյա կալանքի։