Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները տուգանվում են տեսախցիկների ոչ ճշգրիտ վայրերում դրվելու պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
dcf631ccfeb4e6d95a799b4248c70b43

Բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհային նշանների ու տեսախցիկների՝ ոչ ճշգրիտ վայրերում տեղադրված լինելու պատճառով տուգանվում են վարորդները։ Վերջին շրջանում մոտ 10000 վարորդ բողոքարկման միջոցով կարողացել է հասնել նշանակված տուգանքների վերացմանը։«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշում է. «Սկզբից պետք է կարգավորել ապահով երթևեկությունը, հետո նոր տուգանել կանոնները խախտած վարորդներին։ Այստեղ՝ մեզ մոտ, հակառակն է։ Այսինքն՝ առանց ապահովելու անհրաժեշտ պահանջները, տուգանում են վարորդներին»։