A
A
ԱԻՆ-ին երկու միկրոավտոբուս տրվեց
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսօր հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված 2 միկրոավտոբուսներ փոխանցեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքի ընդունվեցին սայլակավոր հաշմանդամներ, եւ խնդիր էր առաջացել նրանց տուն- աշխատավայր, աշխատավայր- տուն տեղափոխելը, իսկ Հայաստանում այդպիսի քիչ հարմարեցված տրանսպորտային միջոցներ կան»,- պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը։