Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չհանգստանալը կարող է հանգեցնել ֆիզիկական խնդիրների» (տեսանյութ)

Հասարակություն
hogeban

«Հանգիստն ամռան ընթացքում պարտադիր է։ Իսկ ակտիվ այն լինի, թե պասիվ, յուրաքանչյուրի նախասիրության խնդիրն է»,-ասում է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը։ Նա հորդորում է մարդկանց անպայման մեկնել որևէ տեղ կամ տան պայմաններում փորձել լիցքաթափվել առօրյա, աշխատանքային հոգսերից։ «Այս շրջանում չհանգստանալը կարող է հանգեցնել թե հոգեբանական, թե ֆիզիկական մի շարք խնդիրների։ Նյարդայնություն, քնի խանգարումներ, անհամբերություն, դյուրաբորբոքություն, սա հուզական ոլորտում, որտեղ դոմինանտում են բացասական հույզերը։ Եվ եթե վերցնենք գերհոգնածությունը ֆիզիկական դրսևորումներով, կարող ենք նշել հոգնածությունը, որն իր հերթին բերում է ցավային համախտանիշների դրսևորման, օրինակ՝ գլխացավեր, մեջքի ցավեր և այլն»,-շեշտեց հոգեբանը։