A
A
«Հայերը թող գան ու ամուսնանան» (տեսանյութ)
Մուշ քաղաքի «Տարոն-Մուշ» հայրենակցական միության անդամներից կազմված ֆուտբոլի թիմը մասնակցում է Համահայկական 6-րդ խաղերին։ Թեեւ հաղթանակն իրենցը չէր, բայց առավել կարեւորում են համախմբումը։ Մեկ տարի է,ինչ միությունը գործում է, ճնշումների ռիսկը միշտ առկա է. «Մենք շարունակելու ենք գործել եւ Արեւմտյան Հայաստանի հայերին միավորենք»,-ասում է «Տարոն-Մուշ» հայրենակցական միության ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանը։ Անդամներից Գեւորգ Չալըշը հավելեց,որ իրենց կազմակերպությանը կարող են միանալ ցանկացածը. «Հայերը թող գան ու միանան մեզ, ճանաչենք միմյանց, ծանոթանանք եւ փորձենք այնպես անել, որ Արեւմտյան Հայաստանում հայերն ամուսնանան հայերի հետ՝շարունակելով մեր սերունդը»։