A
A
Դատավորները եռյակ կազմել չեն կարողանում
Արդեն երկրորդ անգամ հետաձգվում է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի վերաքննիչ բողոքի լսումը։ Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը հայտարարել է, որ դատավորների կազմը չի համալրվում, ուստի նիստը հետաձգում է մինչեւ օգոստոսի 24-ը։ Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանը դատապարտվել է 1 ամսվա կալանքի։ Նրա պաշտպան Լիանա Բալյանը դա համարում է խիստ պատիժ եւ պահանջում է նրան դատապարտել 50.000 դրամի տուգանքի։