Հասարակությունը հաճույք չի ստանում, բայց կարող է փորձել (տեսանյութ)
Լրատվամիջոցներով դժբախտ պատահարների, ինքնասպանությունների եւ սպանությունների զանգվածային լուսաբանումը մարդու հոգեբանության վրա կարող է բացասական մեծ ազդեցություն ունենալ ։ « Ինքնասպանության դեպքում դա կարող է փոխադարձ ազդեցությունն ունենալ եւ այն մարդը, ով խոցելի է եւ հոգեբանորեն թափանցիկ է, արդյունքում ինքն էլ դրա փորձն անի»,- համոզված է հոգեբան Աննա Բադալյանը։ Հոգեբանը հիշեցնում է, որ տեղեկատվությունը, լուրը մարդկանց հոգեբանության վրա ազդելու ամենակարեւոր գործոնն է եւ լուրը մատուցելուց հոգեբանական մեծ հմտություններ պետք է կիրառվեն։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդպիսի հաղորդումներն ու նյութերը հազարավոր մարդիկ են նայում։ « Երեւի թե հասարակության ագրեսիվ դրսեւորումներից էլ է գալիս, բայց ես չէի ասի, որ հասարակությունը հաճույք է ստանում նմանատիպ հաղորդումներ նայելուց, ուղղակի կարծես ուզում են հետ չմնալ իրադարձություններից»,- նշում է Աննա Բադալյանը։