Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանի գործով դատավորները ինքնուրույն չեն գործի (տեսանյութ)

Հասարակություն
Argishti-Kiviryan

Վերլուծաբան,«Аrmenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով Վերաքննիչ դատարանն այսօր որոշում չհրապարակեց, չնայած նախատեսված էր։ «Դատավորները դեռ որոշում են հասկանալ, ինչպիսի դատավճիռ հրապարակեն»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 20-ը։ Որոշումը պետք է կայացվի Արգիշտի Կիվիրյանի հայցով, որով բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի որոշումը։ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արգիշտի Կիվիրյանին մեղավոր էր ճանաչել 2013թ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտել 400,000 դրամ տուգանքի, սակայն համաներման կիրառմամբ նրան ազատել էր տուգանքից։ « Ակնհայտ երեւում է, որ այդ գործով ես տուժող պետք է անցնեի, որովհետեւ իմ իրավունքներն են ոտնահարվել եւ ես եմ ենթարկվել բռնության»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։ Իսկ նրա պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ավելացնում է «Նա ապօրինի զրկվել է ազատությունից, տարվել ոստիկանություն եւ ճանապարհին էլ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ»։ Կբավարարի արդյո՞ք Վերաքննիչ դատարանը Արգիշտի Կիվիրյանի հայցը։ «Հայասստանում չկա անկախ դատական համակարգ եւ ՀՀ բոլոր ատյանները հանդիանում են գործադիր մարմնի կցորդները»։ Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքերով էլ սա այն գործերից մեկն է, որով մեր դատավորները ինքնուրույն չեն գործի եւ ինքնուրույն դատական ակտ իհարկե չեն կարող կայացնել։ Չի բացառվում, որ այս գործը եւս հասնի Եվրադատարան։