A
A
Հայտարարված է 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ (տեսանյութ)
Եթե Ծիծեռնակաբերդի տարածքն ու Բուսաբանական այգին ժամանակին ոռոգվեին, ապա այնտեղ հրդեհներ չէին լինի։ Հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հրդեհների թիվը աճել են 3 անգամ ՝ 835-ից դառնալով 2470։ Հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է, բայց կա նաեւ այլ հանգամանք. «Արդեն երկրորդ ամիսն է՝ երկրի տարածք ներթափանցած ալիքը ստեղծում է հրդեհավտանգ իրավիճակ բուսածածկ տարածքներում. հայտարարված է 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ։ Եթե նախորդ ամսում հայտարարում էինք հրդեհավտանգ իրավիճակ Սյունիքի, Արարատյան դաշտավայրի, այժմ դա գործում է հանրապետության ողջ տարածքի համար»,- հայտնեց նա։