«Միայն մարդը, որը բազմացման արդյունքում է լույս աշխարհ եկել, կարող է այսպիսի բան գրել» (տեսանյութ)
Նոր սահմանադրության մեջ հայկական ընտանիքի քայքայման ծրագիր է պատրաստված։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համար աբսուրդ է, որ փաստաթղթում գրված է՝ ընտանիքը բազմացման հիմք է։ Նշանակում է՝ ծնողները ճագարներ են, որոնք բազմացնում են երեխաների։ Սա ուղղված է ոչ թե երեխաների պաշտպանությանը, այլ ճիշտ հակառակին։ «Միայն մարդը, որը բազմացման արդյունքում է լույս աշխարհ եկել, կարող է այսպիսի բան գրել։ Հիմա բազմացնում են ճագարներին, հավերին։ Հետո չաղացնում են, մորթում ու վաճառում։ Բազմացնում են այն, ինչ պետք է վաճառեն։ Հետո որ գալիս են երեխաների մասին դրույթները, պատահական չի այս բառը։ Մեր ընտանիքները հանդես են գալու երեխա բազմացնող, հետո նրանց օտարելու ընտանիքից և վաճառելու դուրս»,-ասում է նա։ «Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր անդամ Արման Բոշյանը նույնպես կարծում է, որ փոփոխվող սահմանադրության՝ երեխաներին վերաբերող կետերը, չափազանց վիճելի են։ «Փոխանակ պետությունն օգնի բազմազավակ ընտանիքներին, դրա փոխարեն կրոնական, սեռական փոքրամասնություններին աջակցելու մասին է մտածում»։ Նա վստահ է, որ այս սահմանադրությունը պարտադրվում է դրսից։