«Կվերածեն անճոռնի կառույցի». ՄՀՀ նախկին մամուլի խոսնակ (տեսանյութ)
Մարզահամերգային համալիրը մեկ ամիս պահելու համար անհրաժեշտ է մոտ 100.000 դոլար, սակայն այն երբեք չի օգտագործվել բիզնես նպատակով՝ ծախսերը հոգալու համար։ Համալիրի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանն անընդունելի է համարում այդ տարածքում որևէ այլ կառույցի գոյությունը։ «ՓԲԸ-ն անիմա՞ստ էր էդ 20 հա հողը ջրում։ Պարապ էինք, ջո՞ւր էինք ցանում, խո՞տ էինք աճեցնում։ Դա այն տարածքն է, որ պետք է պաշտպանվի, տեսքը չպետք է կորցնենք։ Հակառակ դեպքում էլիտարներ քանի հատ կարող էինք սարքել։ Չի արվել, որովեհետև չի կարելի դա խաթարել»։ Իսկ թե ինչի՞ կվերածվի համալիրի տարածքը, ասում է՝ դժվար չէ գուշակել։ «Նման երևույթներ շատ են եղել։ Էս դեպքում «հիասթափություն» չեն թողնի, որ ապրենք։ Նորից կվերածեն անճոռնի կառույցի։ Չի բացառվում, որ 20 հա վրա շինություններ գնան, որոնք դժվար թե ինչ որ ձևով կարողանան նմանվել համալիրի ոճին»,-շեշտեց պարոն Գրիգորյանը։