Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրադատարանում վճիռ կկայացվի հօգուտ լրտվամիջոցի». փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
e0e5d85baaba4ee082d30cd0bfcdfb19

Լրատվության աղբյուրների գաղտնիության պաշտպանությանը վերաբերող դիմումը Սահմանադրական դատարանը կլսի հոկտեմբերի 20-ին։ «Իլուր»  և  «Հրապարակ» լրատվամիջոցները  վիճարկում են «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրականությունը: Փաստաբան Տիգրան Եգորյանը նշում է. «Այդ հոդվածները իրականում չեն նախատեսում այն քրեադատավարական ընթացակարգերը, որոնցով կարելի է որոշում կայացնել՝ պարտավորեցնելով լրատվամիջոցներին բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը»։ Խոսքը քրեական  դատավարության  օրենսգրքի այն հոդվածների մասին է, որոնց հիման վրա 2014-ի ամռանը առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր լրատվամիջոցներին  բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Վերջինիս հղում անելով՝ լրատվամիջոցներն անդրադրաձել էին Գյումրիի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի մասնակցությամբ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի վրա հարձակման դեպքին։ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասում է. «Մենք մեր հոդվածների մեծ մասում հենվում ենք անանուն աղբյուրների, այն մարդկանց տեղեկատվության վրա, որոնք լավատեղյակ են, սակայն ինչ ինչ խնդիրներից ելնելով չեն ցանկանում բացահայտ խոսել իրենց անունով։ Այս դեպքում մեր՝ լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունները շատ կսահմանափակվեն»։ Ժողովրդավար հասարակություններում լրատվամիջոցին պարտադրվում է ներկայացնել  աղբյուրը, երբ անհրաժեշտ է բացահայտել ահաբեկչություն, դիվերսիաներ, ծանր հանցագործություններ։ «Օրենքում կան բացեր, սահմանված չէ, թե որ դեպքում, ինչու, ինչպես, ինչ կարգով պետք է լրատվամիջոցը պետք է բացահայտի իր աղբյուրը»,- նշում է Արմինե Օհանյանը։ Տիգրան Եգորյանն էլ նշում է. «Արդյո՞ք այս լրատվամիջոցները պետք է բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրին, ինչ է թե Հատուկ Քննչական ծառայությունն իր աշխատանքը լավ չի կատարել»։ Խախտված իրավունքները պաշտպանելու համար «Իլուր» և «Հարապարակ» լրատվամիջոցները դիմել են նաև Եվրոպարական դատարան։ Տիգրան Եգորյանը ծանոթ է նմանատիպ դեպքերում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներին։ «Բոլոր այն երկրները, որոնք խոսքի ազատության նման սահմանափակում են կիրառել, այդ երկրների դեմ բերված գանգատները Եվրոպական դատարանը բավարարել է»։