Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանկարծամահ է եղել Տ. Զգոն քահանա Անտոնյանը

Հասարակություն
Ter_Zgon

Հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զգոն քահանա Անտոնյանը: Թող ողորմած Աստված իր լուսեղեն հարկերի ներքո ընդունի Տեր Հոր հոգին և մխիթարություն պարգևի ընտանիքի անդամներին ու հավատացյալներին: Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշան եկեղեցում: ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Տ. Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը` Հովհաննես) ծնվել է 1961 թ. օգոստոսի 12-ին Երևանում: 1968-1978 թթ. սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: 1983-1988 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իսկ հետագայում Բուենոս Այրեսի UCA համալսարանում: 1989 թ. մայիսի 8-ին ձեռանբ Տ. Հուսիկ արք.Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002 թ. ապրիլի 28-ին ձեռամբ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ հոգևորական: 2002 թ.-ից ծառայության է կոչվել Շիրակի թեմում: