Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիները անալիզ կհանձնեն՝ արդեն հատուկ լաբորատորիայում (տեսանյութ)

Հասարակություն
sh1

Հայաստանում առաջին անգամ բացվել է ընտանի կենդանիների ախտորոշման մասնագիտացված  լաբորատորիա։ «Ցանկացած կենդանի եւս հիվանդանում է, կարող է պարզագույն հիվանդությունից սատկել, իսկ տվյալ տարբերակը թույլ կտա շուտ ախտորոշում անել եւ շուտ բուժել»,-ասում է լաբորատորիայի հիմնադիրներից Տիգրան Ավագյանը։ Լաբորատորիա ստեղծելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ։ Նախկինում ախտորոշումը տրվում էր մարդկանց համար նախատեսված լաբորատորիաներում՝  անալիզներ հանձնելով. «Չափսերի, սարքավորումների խնդիր կա։ Այսինքն՝ նույն սարքավորումը չէր կարող նույն ռեժիմով աշխատել, ե՛ւ մարդու համար, ե՛ւ կենդանու»։  Սարքավորումները եւս միակն են Հայաստանում։ Կենտրոնի տնօրենն ասում է՝ այստեղ ավելորդ փորձարկումներ չի արվի. «Դուք ունեք շուն, որը հիվանդ է, տանում եք անասնաբույժի մոտ, ով փորձում է իր վրա փորձել, պատկերացրեք՝ ինչքան մեծ ստրես կտանի կենդանին»։   Կենտրոնն աշխատելու է 8 ժամ։ Մեկ կենդանու ստուգումը կարժենա մոտ 15.000 դրամ։