A
A
Մահացել է Լեւ Դուրովը (տեսանյութ)
Մոսկվայում 84 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր դերասան Լեւ Դուրովը:
Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել Լեւ Դուրովի հոսպիտալացման մասին՝ պատճառը սրտի հետ կապված էր: Վիրահատությունից հետո բժիշկները նրա իրավիճակը գնահատում էին որպես ծայրահեղ ծանր: Դուրովը կինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից և խաղացել է շուրջ 200 դերեր: Համազգային հայտնիություն նրան բերեցին իր կերտած կերպարները "Ես քայլում եմ Մոսկվայով", "Գարնան 17 ակնթարթները" և բազում այլ ֆիլմեր: