Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան» մարզադաշտն ու տոնավաճառը սնանկ են ճանաչվել. azatutyun.am

Հասարակություն
e08e072d62f2d7d9fcbadd4f77f4112e

Երբեմնի հաջողակ գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ են ճանաչվել։

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։ «Փող որտեղի՞ց բերեմ, տամ, եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ ավելի փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ», - ասաց Աղաբաբյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրի կայքէջում