Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին ոստիկանները տարան Ս. Սարգսյանի հասցեին հայտարարությունից հետո

Կարևոր լուրեր Հասարակություն
db7k1F6xrpQUbDNVlT79PZXARbgpNtRcgOI_DKiKSyFbIIqWfWJhFJkcioT_tV-pQk1scbaI8LjQVf9U45-YhqUycRqim24Cds3oxu_-Qjp-rkt2ysi6Blc5U4Ivk1EAZQs0-d-e1-ft

Նախագահական նստավայրի մոտից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նախնական տեղեկություններով՝ ոստիկանները նրան տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Նախագահական նստավայրի մոտ տեղի է  ունենում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակցիան, որը մեկնարկել էր Ազատության հրապարակից՝ ի պաշտպանություն Սյուզի Գեւորգյանի,որին օրերս դարանակալել և ծեծի են ենթարկել սպորտային կազմվածքով երկու տղամարդ՝ սպառնալով, որ նա այլևս աչքի չընկնի, հակառակ պարագայում «վատ կլինի»։ Հիմնադիր Խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին բերման ենթարկեցին հայտարարությունից հետո, թե որ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանին վտարելու են, քանի որ նա իրավունք չունի ղեկավարելու երկիրը։ Ոստիկանները, ոլորելով ձեռքերը, նրան նստեցրին ոստիկանական մեքենա և տարան։ Այժմ ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ նախագահական նստավայրի դիմացի մայթին։ Նրանք ոստիկաններից փորձում են ճշտել, թե ինչու է բերման ենթարկվել Գևորգ Սաֆարյանը։