Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանությունների աճի կապը ՀՀ տնտեսական վիճակի հետ

Կարևոր լուրեր Հասարակություն
603d4bae1f99bcca832ab05f658794a7

Երկնիշ անկում Այս տարվա առաջին կեսին նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածների համեմատ Հայաստանում ծնվածների թիվը նվազել է։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներից։ Եթե 2014-ի հունվար-հունիսին Հանրապետությունում ծնվել է 19,249 երեխա, ապա այս տարվա հունվար-հունիսին ծնվել է 18,719 երեխա՝ նվազումը կազմել է 2,8%։ Ընդորում, 2014-ին Հայաստանում 2013-ի համեմատ 2,3 %-անոց ծնելիության աճ է եղել, սակայն այս տարին անկումով սկսվեց: Բացի այդ, այս տարի նվազել է նաև ամուսնությունների թիվը՝ ինչպես բացարձակ թվով, այնպես էլ տոկոսային հարաբերակցությամբ` 2014-ի համեմատ 10,3 %-ով: Փաստորեն, 2015 թվականին ծնելիության և ամուսնությունների աճը վերածվել է անկման: Ընդորում, եթե ամուսնությունները անկում են ապրել երկնիշ տոկոսով, ապա ծնելիությունը դեռ ոչ՝ քանի որ այն առնվազն 9 ամսվա ուշացմամբ է արտահայտում հանրության սոցիալական վիճակը: Երկնիշ աճ Փոխարենը Հայաստանում 2015թ. հունվար-հունիսին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 397 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի աճ 74-ով (23 %-ով) և դա այն պարագայում, որ ոստիկանությունը շուրջoրյա հսկողություն է սահմանել կամուրջների վրա՝ ինքնասպանությունները կանխելու նպատակով: Ընդ որում, ինքնասպանություն և ինքնասպանության փորձ են կատարում հիմնականում 30-ից 65 տարեկան տղամարդիկ (ինքնասպանությունների ընդհանուր թվի 40 տոկոսը): Ավելին՝ ինքնասպանություն կատարողների շուրջ 50 և ինքնասպանության փորձ կատարողներին շուրջ 65 տոկոսը գործազուրկ են, ինչը ևս գալիս է ապացուցելու, որ հաճախ անձինք դիմում են ինքնասպանության՝ ծանր սոցիալական վիճակից դրդված: Տնտեսությունը 2015-ի առաջի կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թե ամուսնությունների ու ծնելիության նվազումը և թե ինքնասպանությունների աճը, ամենայն հավանականությամբ, կապված են պետության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Հետևապես հարկավոր է նշել, որ 2014 թվականի վերջում էականորեն նվազեցին Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները, դեկտեմբերին շուրջ 20 տոկոսով արժեզրկվեց Հայկական դրամը և էականորեն դժվարացավ վարկերի տրամադրումը, իսկ հունվարից ԵՏՄ-ին անդամակցության պատճառով արձանագրվեց հավելյալ գնաճ: Ու թեև Հայաստանի տնտեսության վիճակի քննարկումն արդեն այլ թեմա է, սակայն հարկ է նկատել, որ հենց դա է ամուսնությունների, ծնունդների և ինքնասպանությունների տխուր վիճակագրության հիմնական պատճառներից մեկը ու դա շատ հստակ երևում է գծապատկերներից: «Իրազեկ քաղաքացիների միավորում»